«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Էս տղեն չի զոհվել, որ դուք էս օրով շուն ու հեծանիվ քննարկեք

Էս տղեն չի զոհվել, որ դուք էս օրով շուն ու հեծանիվ քննարկեք
19.10.2024 | 20:30

Դժբախտությունն ու պետության գաղափարաբանական ու արժեհամակարգային կոլապսը գիտե՞ք ինչում է, որ այսօր ողջ ազգով չենք արժևորում, հիշում, հարգում զինվորական տոնացույցով հոկտեմբերի 19-ը որպես Հրթիռահրետանային զորքերի օր և շնորհավորում բոլոր նրանց, ովքեր, «ՀԱՄԱԶԱՐԿՈՎ ԿՐԱ՛Կ» հրահանգը լսելով, կյանք են դրել ու կյանք պաշտպանել այս երկրի համար:

Դժբախտությունն ու պետության գաղափարաբանական ու արժեհամակարգային վախճանը նրանում է, որ այսօր ձեզ այդ ամենը մոռացնել են տալիս և փոխարինում Փաշինյանի աձնական «հեծանվորդակասմանավտի», հանդերձանքով, շների հաչոցին բաժին դառնալու ու ամեն փուչ բանին «կեցցե» ասելու PR-ով, բայց ոչ երբեք ու երբեք արժևորման ենթակա որևէ բանով, որը կտանի մեզ դեպի անցյալ:

44-օրյա պատերազմում զոհված հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանն է:

Շնորհավոր տոնդ, եղբայր: Էս տղեն չի զոհվել, որ դուք էս օրով շուն ու հեծանիվ քննարկեք:

Շնորհավոր Հրթիռահրետանային զորքերի օրը: Շնորհավոր, տղե՛րք:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 5976

Մեկնաբանություններ